Քաղաքականություն
Հասկանալի է դառնում համատարած պարգևատրումը․ Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա ավելի ամփոփ, պոզիտիվ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ու աշխատակիցների պարգևատրման մասին: Իհարկե, բոլորն են գիտակցում, ո�…
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա ավելի ամփոփ, պոզիտիվ պետական կառավարման համակարգի օպտիմալացման ու աշխատակիցների պարգևատրման մասին:
Իհարկե, բոլորն են գիտակցում, որ համակարգի բարեխիղճ աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեցին, ինչպես դա արվեց Վրաստանում կամ այլ երկրում բարեխիղճ, քրտնաջան, պրոֆեսիոնալ ու հանրօգուտ աշխատանք կատարելու ու արդյունք ստանալու համար: Վաղ թե ուշ դա արվելու է նաև Հայաստանում: Անգամ մի փոքր չափով հասկանալի է դառնում համատարած պարգևատրումը որպես բոլորին մոտիվացնելու, ստիմուլ տալու քայլ: Բայց, հանրությունը թերևս ընդվզում է ղեկավար կազմի համար դրանց անհարկի մեծությունից, վերևների ու ներքևների միջև անհավասարությունից, տարբեր գերատեսչությունների դրույքաչափերի ահռելի տարբերությունից, ի վերջո համակարգի գերուռճացվածությունից, ինչի մասին վարչապետն էլ խոսել է, և վերջապես՝ լավ ենք արել, այդքան ենք ուզել, այդքան ենք վճարել, ես գիտեմ թե ինչ եմ արել ու պատասխանատու եմ, տվյալները գաղտնի է ու նման անհասկանալի բացատրություններից: Ի վերջո, նաև կարևոր է, թե դա երբ է արվում»:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը 2 ժամ ելույթ է ունեցել դատարանում. մանրամասներ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյան Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում հայտնե...
ՊՎԾ-ում ամենաշատ պարգևավճար ստացողը Դավիթ Սանասարյանն է
Hraparak am-ը գրում է. «Տեղեկատվություն ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների ստացած պարգևավճարների մասին․...
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...