Հասարակություն
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
474 դիտում
Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին Հայկական Ժամանակին հայտնել են ՀՀ ոստիկանության լրատվության բաժնից. «Դատախազությունից ստացել ենք հրապարակում, ըստ որի, հանրային ռադիոյի գործադիր տնօրենի կողմից տեղի են ունեցել լիազորությունների չարաշահումներ»:
ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ նախկին տնօրենի դեմ նյութեր են նախապատրաստվում բացառապես մամուլի հրապարակումների հիման վրա՝ Հանրային ռադիոյից անձնավորված բողոքներ չեն եղել:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանն աշխատանքից ազատվելու դիմում էր գրել 2018 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ հանդիպում էր ունեցել ռադիոյի տասնյակ աշխատակիցների հետ, որոնք էլ պահանջել էին վերջինիս հրաժարականը: Իսկ ավելի վաղ, դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ գործադուլ սկսելու հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ ռադիոյի գործադիր տնօրենի աթոռին Մարկ Գրիգորյանի հայտնվելուց հետո չարաշահումների ցուցակում ամենաթողությունը վերջին տեղում է:
Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ռադիոյի ֆինասական գծով փոխտնօրեն Երվանդ Պողոսյանը, որը, սակայն, այդ պաշտոնում իրեն չի տեսնում: «Ես տնտեսագետ եմ, զբաղեցրել եմ ֆինանսական գծով տեղակալի պաշտոնը, ես դրա մասնագետն եմ, իսկ ռադիոյի տնօրեն մի փոքր ավելի ստեղծագործական մարդ պետք է լինի»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնել է Երվանդ Պողոսյանը:
Երվանդ Պողոսյանը նաեւ փոխանցել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար դեռեւս մրցույթ չի հատարարվել. «Դեռ չի հայտարարվել, ժամկետների մասին այս պահին ոչ մի տեղեկատվություն չունեմ»:
Գործադիր տնօրենի ԺՊ-ն նշել է, որ ռադիոյի աշխատակիցներն այս պահին բնականոն աշխատում են։
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Gohar Vardanyan
453
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Gohar Vardanyan
1,622
Մեքենայով մինչև 12 տարեկան երեխա տեղափոխելիս քարսիթների օգտագործումը պարտադիր է. նախագիծ
Gohar Vardanyan
1 րոպե
2,233
Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն զգուշացրել է շտապօգնությանը՝ իրենց մոտ հիվանդ չտանել
Gohar Vardanyan
1,618
Ավելին Հասարակություն բաժնից
Այրվում է չգործող «Կանազ» մշակույթի տան շենքը
1 րոպե
16
Լուրերը մեկ տողով. Թմրամիջոցների դեմ պայքար, տնտեսական նախագծեր և Իրանի շուրջ բախումներ
1 րոպե
69
Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիայի կոմիտե
1 րոպե
94
Լուրերը մեկ տողով. ԱԺ-ում սկանդալային ելույթներ, շարժում, թե խաղաղություն, ռազմական ծախսերի աճ
1 րոպե
86