Այլ
Կնոջը դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք է պատճառել
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է…
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել դիտավորությամբ մեկ ուրիշին ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 40-ամյա բնակչին:
Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները և շարժառիթը:
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Էջմիածին քաղաքի՝ 1978 թվականին ծնված տղամարդը կնոջը մեղադրել է դավաճանության մեջ, վիճել նրա հետ և բռունցքներով ու ոտքերով հարվածելով պատճառել մարմնական ծանր վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է և կիրառվել գրավ:
Հայտարարվել է քրեական գործի նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ խոշոր վթարի վայրից
Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավոր...
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ երեկ Ծո...