Այլ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ երեկ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Սևանից Ճամբարակ ընթանալիս…
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ երեկ Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ին՝ Սևանից Ճամբարակ ընթանալիս Տաթևիկ Սարգսյանը իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 NN 035 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել փոսի մեջ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վթարի պատճառներից մեկը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ տեղի ճանշինականները չեն կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ խոշոր վթարի վայրից
Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավոր...
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավա...
Արտակարգ դեպք Երեւանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ
Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակ...