Այլ
Կալանավորումներ Մարտակերտում
Արցախի ոստիկանության պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկատվություն է տարածվել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և…
Արցախի ոստիկանության պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկատվություն է տարածվել սույն թվականի հունվարի 11-ին ժամը 01:00-ի սահմաններում Մարտակերտ քաղաքում տեղի ունեցած վիճաբանության և ձերբակալումների վերաբերյալ։
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ կատարած արարքների համար Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1984թ ծնված Բ.Մ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով որակող հատկանիշներով կատարված խուլիգանության և ԱՀ քր. օր-ի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար:
Իսկ Մարտակերտի շրջանի բնակիչ, 1986թ. ծնված Ա.Բ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և ԱՀ քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու համար։
ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Բ.Մ.-ի և Ա. Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ խոշոր վթարի վայրից
Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավոր...
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ երեկ Ծո...