Այլ
Արտակարգ դեպք Երեւանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ
Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ եւ մոտեցել…
Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակնոցներով մտել է Բաղրամյան պողոտա 85 հասցեում գործող ՍԱՍ սուպերմարկետ եւ մոտեցել է աշխատակցին, նրան փոխանցել գրություն եւ ատրճանակի նմանվող առարկան ուղղելով նրա կողմը՝ ասել է, որ իր կողմից նրան մեկնած թղթի վրայի գրությունը նա կարդա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, թղթի վրա գրված է եղել, որ ինքը պահանջում է գումար եւ սպառնացել է, որ իր մոտ կա զենք եւ պայթուցիկ եւ եթե գումարը չվճարի, սուպերմարկետը պայթեցնելու է։
Աղբյուրի տեղեկություններով՝ աշխատակիցը, որը նշված սուպերմարկետի 25-ամյա մենեջերն է, մերժել է նրան եւ երբ փորձել է մոտենալ, «անկոչ հյուրը» դիմել է փախուստի։
Նմանատիպ հոդվածներ
Տեսանյութ խոշոր վթարի վայրից
Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Բարեբախտաբար վթարի հետևանքով զոհեր և վիրավոր...
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայտնաբերվել են մարմնավաճառությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանայք
Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավա...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․Մերկասառույցի հետևանքով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ երեկ Ծո...