Քաղաքականություն
Ես կարևոր արժանիքներ էլ ունեմ. «Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր
Gohar Vardanyan
ՙՀրապարակ՚ օրաթերթը գրում է. ՙ«Իմ քայլը» դաշինքի ամենաերիտասարդ պատգամավոր Սոնա Ղազարյանին երեկ հարցրինք՝ վստա՞հ է, որ, ինչպես ինքն է պնդում, «երկու շարժման համահեղինակ» լինելու շնորհիվ են իրեն ընդգրկել պատգամավորական ցուցակում, քանի որ տեղեկություններ կային, որ Սոնան արժանացել է Նիկոլ Փաշինյանի ուշադրությանն իր արտասվելու դրվագով։
Սեպտեմբերին տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում, հանդիպումներից մեկի ժամանակ, նա արտասվել է, երբ Փաշինյանը հարթակից արտասանում էր Համո Սահյանի «Հայաստան ասելիս»-ը։ Երիտասարդ պատգամավորը կարծես չուներ հարցի պատասխանը եւ հորդորեց այն ստանալ մարդկանցից, որոնք իրեն ընտրել են, այսինքն՝ «Քաղաքացիական պայմանագրի» ղեկավար կազմից։
Ինքը կարող է ենթադրել, թե ինչու են, ասենք, այդ երկու՝ «Մերժիր Սերժին» եւ «Չեք անցկացնի» շարժումների համահեղինակներից հենց իրեն ընտրել․ «Միգուցե իմ արժանիքների համար են ընտրել, միգուցե՝ ստացած կրթության»։ Ինքն անձամբ չի լսել, որ իրեն ընտրել են հուզվելու համար, ավելին՝ ասում է, որ շատերն են այդ օրը հուզվել ու արտասվել։ Բայց ամենաշատը Դուք էիք։ «Երեւի ամենաշատը ես էի արտասվում, բայց չեմ կարծում, որ դա իմ կյանքի ամենամեծ դրվագներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ ուշադրության եմ արժանացել շատ ավելի կարեւոր արժանիքների համար»,- ասաց Սոնա Ղազարյանը, սակայն այդպես էլ չթվարկեց այդ արժանիքներից գեթ մեկը՚։
Շարունակությունըՙ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
Gohar Vardanyan
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
Gohar Vardanyan
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
Gohar Vardanyan
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
Gohar Vardanyan