Այլ
Ձյուն և բուք ՀՀ ճանապարհներին․ Տրանսպորտի նախարարությունը զգուշացնում է
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի…
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Ճամբարակի, Տաշիրի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Ստեփանավանի, Լոռիի, Սպիտակի, Արագածի, Ապարանի, Թալինի, Մարալիկի, Արարատի, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Աշոցք-Բավրա ճանապարհահատվածը, Քեթիի լեռնանցքը ուժեղ բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի են:
Աշոցքի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ջաջուռի լեռնանցքում բուք է, տեսանելիությունը՝ 30-50 մետր: Վարդենյաց լեռնանցքը մարդատար մեքենաների համար դժվարանցանելի է, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալություն Երեւանի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզ...
Արտակարգ դեպք Երեւանում. գիշերը զինված մտել են «ՍԱՍ» սուպերմարկետ
Երեւանում, հունվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում անհայտ անձը սեւ գույնի գլխարկով եւ ակ...
Վերջին 30 օրվա ընթացքում հայ միգրանտների 44.1% -ը առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն է ունեցել
Վերջին 30 օրվա ընթացքում ազգությամբ հայ միգրանտների 44.1% -ը առանց պաշտպանվելու սեռական հարաբերություն է ունեցել։ Այս մա...
Սևանի թերակղզուց դեպի Դիլիջանի թունել բուք է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ին՝ ժամը 20:00-ի դրությա...