Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱԺ նոր զարգացումներ․Ինչ-որ բան ի ցույց դնելու կարիք չկա. Ալեն Սիմոնյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Պարոն Մարուքյանը մի քիչ տարբերվում է նախորդ գումարման ԱԺ-ի Մարուքյանից. նայեք, թե ո՞ւմ եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը…
«Պարոն Մարուքյանը մի քիչ տարբերվում է նախորդ գումարման ԱԺ-ի Մարուքյանից. նայեք, թե ո՞ւմ եք մեղադրում մարդու իրավունքների հետ կապված»,-այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը՝ է, ո՞ւմ այստեղ չեն վիրավորում Ֆեյսբուքում. «Դուք ուզում եք՝ գրաքննություն սահմանե՞նք. չի կարող լինել այդպիսի բան: Հարմա՞ր չէր ասել, որ վարչապետի մակարդակով արձագանք է եղել թքելու հետ կապված դեպքին։ Հասկանում եմ, որ հիմա միգուցե ինչ-որ բան կա ի ցույց դնելու. դրա կարիքը չկա, էս փուլում հաստատ չկա»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը հետաքրքրվել էր, թե ինչու՞ ձեն-ձուն չկա աղմկահարույց ձայնագրությունից։
«Դրա ձայնը դեռ կլսեք եվրոպական դատարաններից։ Պատահական չէր, որ ԱԺ նախագահից հետաքրքրվեցի՝ արդյոք էս խորհրդարանում պատրաստվո՞ւմ ենք կանչել ու լսել մարդկանց, հասկանանք՝ ի՞նչ դատավորներ են զանգում, ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են զանգում։ Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, բայց ոնց որ ձեն-ձուն չկա, հարցնող չկա՝ ի՞նչ եղավ, ես կոնկրետ հարցնելու եմ»,-նշել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
Խմորումներՙ Սոցապ նախարարությունում. ով կդառնա նախարար
«168 ժամ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը կվստահվի ներկայումս...
Ռոբերտ Քոչարյանի գործով երկրորդ դատավորի ինքնաբացարկի որոշումը մերժվել է. Հայկ Ալումյան
«Դատարանը որոշեց մերժել ինքնաբացարկի որոշումը: Պատճառաբանեց, որ դատավորի կապերը Արամ Օրբելյանի հետ այնքան չեն, որպեսզի դ...
Եթե Մարուքյանը «համը հանի», Ծառուկյանը բաց տեքստով կխոսի. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Յոթերորդ գումարման խորհրդարանի հենց առաջին նիստի օրը ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց անպատվելու հերթ կրկ...
Ծանր ամիս, ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովը չի տրվի ԲՀԿ-ին. «քասթինգը» Փաշինյանն է անում
ՙՀրապարակ՚ թերթը գրում է. ՙՈւրբաթ օրն ԱԺ դահլիճում տեղի ունեցած «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ժամանակ Արարատ Միրզոյա...