Այլ
Վարդենյաց լեռնանցքը փակ է. կան դժվարանցանելի ճանապարհներ
Հունվարի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի…
Հունվարի 15-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում և Գեղարքունիքի մարզի Սևան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի ավտոմեքենաների համար:
ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:
Շինարարական աշխատանքներ են ընթանում
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 39-րդ կմ-ից մինչև Բագրատաշենն ընկած հատվածում իրականացվում են շինարարական աշխատանքներ:
Սահմանվել են տրանսպորտային երթևեկության հետևյալ այլընտրանքային երթուղիները.
Տրանսպորտային միջոցների ներհամայնքային երթևեկությունը դեպի Ալավերդի, Վանաձոր քաղաքներ և մոտակա բնակավայրեր իրականացնել՝
1.Վանաձոր-Ստեփանավան-Ագարակ-Կողես-Այգեհատ-Օձուն-Ալավերդի Վրաստանի սահման ճանապարհահատվածներով:
***
2018 թ. հունիսի 30-ից առ ս. թ. հունվարի 15-ը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով մոտ 200 մ հատվածը միակողմանի փակ է:
Նմանատիպ հոդվածներ
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել․ Սուրենյանի գրառումը
Մթամ մեր երկրում ամեն ինչ նորմալ էր, էս եղանակն էլ ստեղա ցնդել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր ավտովթար Շիրակի մարզում
Հունվարի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմանում Գյումրի-Ամասիա ավտոճանապարհի 7-րդ կմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ուր էին ոստիկանները, երբ թալանչիները մի քանի ժամ Հյուսիսային պողոտայում էին
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում երևում է, թե գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք ինչպես են կոտրելով...
Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ն...