Հասարակություն
Թալանել են հայտնի գործարարի ֆինբաժնի տնօրենի տունը. Գողոնը մոտ 40 հազար դոլար է
Հունվարի 14-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը…
Հունվարի 14-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել Ալիխանյան եղբայրներ փողոցի բնակիչ, 53-ամյա Սմբատ Շահինյանի կողմից, ով հայտնել է, որ հունվարի 13-ի ժամը 13:30-ից մինչև հունվարի 14-ի ժամը 01:00-ն ընկած ժամանակահատվածը, անհայտ անձը կամ անձինք իր տան առաջին հարկի դռան ճաղավանդակը կոտրելու միջոցով ներս են մտել և տունը տակնուվրա արել ու այնտեղից թալանել ոսկյա, արծաթյա զարդեր, գումար և կենցաղային իրեր:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ գողոնը կազմում է մոտ 40 հազար ԱՄՆ դոլար, իսկ բնակարանը պատկանում է «Վլադ Հակոբյանի անվան համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ի ֆինբաժնի տնօրենին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում
Հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանի դեմ նյութեր են նախապատրաստվում։ Այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ...
ՀՐԱՏԱՊ․ Հայաստանում H1N1-ից «խոզագրիպից» կին է մահացել
Հանրապետությունում H1N1-ով պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգայ...
Կալանավորվել է 42 մլն դրամ յուրացրած «ՎՏԲ Հայաստան բանկ»-ի պաշտոնյան
Նախօրեին ոստիկանները բերման են ենթարկել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Նելլի Հարությունյանին, հայտնում է Shamshyan.com...
ՊԵԿ–ի 130 աշխատակից ազատվել է աշխատանքից
ՊԵԿ–ում զանգվածային կրճատումներ են սկսվել։ NEWS.am-ի տեղեկություններով՝ նախորդ շաբաթվա վերջին ՊԵԿ–ի 130 աշխատակից է ազատ...