Այլ
Հեղուկ գազն «անհայտացել» է գազի լիցքավորման կետերից
Հանրապետության գազի լիցքավորման կետերից անհայտացել է հեղուկ գազը: Ավրորա Մեդիան բազմաթիվ զանգեր է ստանում վարորդներից՝ հեղուկ գազ չկա, գազալցակայանները փակ են: Իհարկե սա խնդիր է, քանի որ հեղուկ գազը…
Հանրապետության գազի լիցքավորման կետերից անհայտացել է հեղուկ գազը: Ավրորա Մեդիան բազմաթիվ զանգեր է ստանում վարորդներից՝ հեղուկ գազ չկա, գազալցակայանները փակ են: Իհարկե սա խնդիր է, քանի որ հեղուկ գազը թերեւս վարորդների համար շարունակում է մնալ որպես մատչելի վառելիք: Ավրորա Մեդիան իր աղբյուրների օգնությամբ ճշտել է, որ հեղուկ գազ չլինելու հիմնական պատճառը Լարսի փակ անցակետն է: Բեռնատարների շարքում են նաեւ հեղուկ գազով բեռնված մեքենաները: Մեր լրատվականը փորձեց կապ է հաստատել հեղուկ գազ ներկրող մի շարք ընկերությունների հետ: Որոշներում հեռախոսները չէին պատասխանում: Իսկ այն ընկերությունները, որոնք այսօր աշխատում էին, հաստատեցին հեղուկ գազ չլինելու հանգամանքը: Նաեւ նշեցին, որ չի բացառվում, որ արդեն երկուշաբթի կամ երեքշաբթի վարորդները հեղուկ գազ ունենան: Մի ընկերությունից էլ ասացին, որ հեղուկ գազով մեքենաները եկել են, ուղղակի մաքսազերծման խնդիր կա: Քանի որ ամանորին չեն աշխատել, մաքսազերծման հարցում խնդիրներ են աջացել: Ինչեւէ հարգելի վարորդներ: Եկեք խուճապի չմատվենք, զինվենք համբերությամբ եւ հուսանք, որ առաջիկա աշխատանքային օրերի ընթացքում հեղուկ գազը կհասնի Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
Անծանոթ մեքենայով և շուն բռնող գործիքներով Երևանում սկսել են փողոցի շներին հավաքել. ահազանգում է ԴԻՆԳՈ թիմը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ!!! ՏԱՐԱԾԵԼ, ՏԱՐԱԾԵԼ!!! Արդեն 2 տարբեր տեղերից ստացել ենք ահազանգ այն մասին, որ անծանոթ FORD...
Աղաջանովների ընտանիքը դատի կտա Զարուհի Մեժլումյանին
1996 թվականին դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքի անդամները դիմելու են դատարան՝ Աղաջանովի սպանության համար մեղադր...
Անգրագետ բժիշկն արդեն դիագնոզ է
Վտառայա չաստ Մարլիզոնսկովո բալետա Իմ ՖԲ ընկերները բավական ուշադրություն դարձրեցին նախորդ գրառմանս, որը վերաբերում էր Սու...
Երբ Հայաստանը կազատվի Վերին Լարսից կախվածությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Մինչեւ փետրվարի վերջ, հնարավոր է, գործարկվեն Վրաստանի հետ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի սահման...