Պատահարներ
Ավտովթար՝ Գորիսում․ տուժածներ կան
Հունվարի 10-ին` ժամը 09:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Արտակարգ…
Հունվարի 10-ին` ժամը 09:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մաքսի փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդը՝ Ջ. Դ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ն. Մ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները քաղաքացիների ուժերով տեղափոխվել են Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են մեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ֆրանսիական Ալպերում դահուկորդի փրկության տպավորիչ պահը
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ուղղաթիռի օդաչուն ինչ վարպետությամբ է Ֆրանսիական Ալպերում փրկում դա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Դիլիջան ազգային պարկ»-ից ծառահատումներ կատարած անձը հայտնաբերվել է
Դիլիջան Ազգային պարկում ծառահատումներ կատարելու համար օրերս բարձրացած աղմուկին ի պատասխան, ՀՀ ոստիկանությունը հայտնում է...
Լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպասվում Հայաստանի տարածքում․ ԱԻՆ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են․ «Համացանցում լուրեր են շրջանառվում, իբր ուժեղ երկրաշարժ է սպաս...