Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Կաշառք վերցնելու պահին ոստիկան է ձերբակալվել
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ…
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ քաղաքացուց հաղորդում է ստացել այն մասին, որ ՀՀ ոստիկանության աշխատակիցն իրենից առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 700 ԱՄն դոլար գումար-կաշառք է պահանջել՝ ոստիկանությունում ստացված բողոքի ընթացքն իր օգտին լուծելու դիմաց: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված համապատասխան օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության տեսուչ` Ա.Հ-ն քաղաքացի Ն.Խ-ից որպես կաշառք պահանջել է 700 ԱՄՆ դոլար գումար՝ խոստանալով, որ վերջինիս դեմ ՀՀ ոստիկանությունում ստացված բողոքին ընթացք չի տրվի, իսկ դիմումատուին կպատասխանեն, որ անհրաժեշտ է դիմել այլ իրավասու մարմնին: Սակարկությունների արդյունքում պահանջվող կաշառքը դարձել է 500 ԱՄՆ դոլար:
2018թ. դեկտեմբերի 26-ին ժամը 12-ի սահմաններում քաղաքացին ԱԱԾ աշխատակիցների անմիջական վերահսկողության ներքո ոստիկանական ծառայողական ավտոմեքենայում Ա.Հ-ին է փոխանցել 500 ԱՄՆ դոլարը, ինչից հետո վերջինս բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից, իսկ գումարը հայտնաբերվել է ավտոմեքենայի սրահից:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով փոխանցվել են ՀՀ ՀՔԾ, հարուցվել է քրեական գործ, Ա.Հ-ն ձերբակալվել է:
Նմանատիպ հոդվածներ
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Սարսափելի կադրեր 21+․ «Մարդ ենք սպանել»․ Մհեր Ենոքյանի խոստովանությունը և ոչ միայն
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ․ Թույլ նյարդեր ունեցող անձինք չդիտեն, քանի որ տեսանյութում առկա են դաժան կադրեր։ Ֆեյսբուքյան օգտատեր Նարեկ Մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերին Լարսն այս պահին
Վերին Լարսում կան մեծ թվով կուտակված մեքենաներ։ Այս մասին տեղեկացնում են Radioaurora-ի հետևորդները։ Հիշեցնենք՝ Վրաստանի...
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Երեկ մայրաքաղաքի սրճաններից մեկում ոստիկանությունը հերթական «օպերացիան» է իրականացրել, ինչի շրջանակում մի քանի՝ թվով 4 ք...
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությ...