Պատահարներ
Ստուգումներ գազալցակայաններում․խախտումներն անպակաս են
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն…
Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ` Տեսչական մարմին) վերահսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թ-ի օգոստոսի 28-ի №1101-Ն որոշմամբ հաստատված «Ավտոգազալիցքավորման ճնշակայանների (ԱԳԼՃԿ) կառուցման և շահագործման նվազագույն պահանջների տեխնիկական կանոնակարգի» (այսուհետ` Կանոնակարգ) պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:
Համաձայն Կանոնակարգի Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում լիցքավորման համակարգի բաղադրիչներին եվ տեխնոլոգիական սարքավորումներին ներկայացված պահանջների պահպանման նկատմամբ:
2018թ-ի ընթացքում ԱԳԼՃԿ ոլորտում ստուգումներ են իրականացվել թվով 25 տնտեսվարողների մոտ: Բոլոր տնտեսվարողների մոտ հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես.
1․ գազը լիցքավորվում է խորանարդ մետրով՝ կիլոգրամի փոխարեն,
2․ գազի ճնշումը գերազանցում է թույլատրելի՝ 6ՄՊա, չափը,
3․ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն,
4․ լիցքավորման աշտարակների վրա բացակայում են լիցքավորման ճիշտ եղանակը նկարագրող հրահանգները:
Տեսչական մարմինը հորդորում է տնտեսվարողներին՝ լինել բարեխիղճ, խուսափել խախտումներից (սահմանված չափից ավելի գազ լիցքավորելը կարող է դժբախտ հետևանքներ ունենալ), իսկ սպառողներին՝ լինել հանրային վերահսկող, պահանջատեր և համագործակցել Տեսչական մարմնի հետ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռաց...
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Երեկ մայրաքաղաքի սրճաններից մեկում ոստիկանությունը հերթական «օպերացիան» է իրականացրել, ինչի շրջանակում մի քանի՝ թվով 4 ք...
Մարտի 1-ին ոստիկան Արմեն Երիցյա՞նին են փորձել սպանել
ԱԻՆ Արտակարգ Ալիքի տեղեկատվական կենտրոնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում Մարտի 1-ի արյունալի իրադարձությ...
Դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է
Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ դանակով զ...