Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կոպիտ խախտում կատարած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան…
Երևանի Սարալանջի փողոցով, որը միակողմանի երթևեկելի է, հանդիպակաց ուղղությամբ ուղևորներ տեղափոխած ավտոբուսի վարորդը հեռացվել է աշխատանքից։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից։
«Սիրելի համաքաղաքացիներ,
Երեկ համացանցում տարածված տեսանյութում ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտում թույլ տված ավտոբուսի վարորդը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի հրամանով հեռացվել է աշխատանքից», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ համացանցում այդ մասին հայտնված տեսանյութը բուռն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, քանի որ վարորդը կոպիտ խախտում էր թույլ տվել՝ ուղևորներով լի հասարակական ստրանսպորտը վարելով հանդիպակաց միակողմանի երթևեկելի ճանապարհով։
Նմանատիպ հոդվածներ
«Օպերացիա» սրճարաններից մեկում. Զապը եւ մի քանի քրեական հեղինակություններ տարվել են ոստիկանություն
Երեկ մայրաքաղաքի սրճաններից մեկում ոստիկանությունը հերթական «օպերացիան» է իրականացրել, ինչի շրջանակում մի քանի՝ թվով 4 ք...
Դանակով տղամարդն ավտոբուս է առևանգել և մխրճվել ամբոխի մեջ. 5 մարդ մահացել է
Չինաստանում հինգ մարդ է մնացել ավտոբուսի անիվների տակ։ Ինչպես հայտնում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ դանակով զ...
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է
Վաղը` դեկտեմբերի 27-ին, Շիրակում, Լոռիում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, բու...
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ն...