Քաղաքականություն
Ոչ մի ուժ ՍԴ-ում չի վիճարկել ընտրությունների արդյունքները
Gohar Vardanyan
293 դիտում
Ընտրություններին մասնակցող ուժերից ոչ մեկը չի դիմել Սահմանադրական դատարան եւ չի բողոքարկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջիկա օրերին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ կգումարի եւ Ազգային ժողովը կազմավորված կճանաչի:
«Քաղաքական ուժերին ողջամիտ ժամկետ կտրամադրվի ինքնաբացարկներ ներկայացնելու համար: Այնուհետեւ կկազմվի արձանագրություն մանդատներ տրամադրելու մասին եւ կհայտարարվի Խորհրդարանի առաջին նիստի օրը»,-նշեց Մուկուչյանը: Նրա խոսքով, ինքնաբացարկների հետ կապված դիմումներով հնարավոր որոշումները կլինեն մինչեւ տարեվերջ, իսկ մնացած մասով արդեն նոր տարում:
Հիշեցնենք, որ ՍԴ բողոքարկելու ժամկետը լրացել է երեկ՝ դեկտեմբերի 21-ին, ժամը 18.00-ին:
Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում նոր խորհրդարանը կունենա 132 պատգամավոր։ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ը՝ 18 մանդատ։
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Gohar Vardanyan
1 րոպե
2,918
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,212
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
708
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,952
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
629