Քաղաքականություն
Միգրացիոն ծառայությունը հայտնում է՝ ինչն է արգելվում ՀՀ-ից անցկացնել Վրաստան
Gohar Vardanyan
1 րոպե
832 դիտում
ՀՀ Միգրացիոն պետական ծառայությունից օգտակար տեղեկություն Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների համար այն մասին, թե ինչ կարելի է անցկացնել հարևան երկրի տարածք և ինչ քանակությամբ.
Վրաստան մուտք գործելիս թույլատրվում է տեղափոխել առավելագույնը մինչեւ 200 գլանակ ծխախոտ (10 տուփ)։ Նշյալ օրենքը խախտելու պարագայում կիրառվում է վարչական տույժ, որը սկսում է 1000 լարիից։ Իրավախախտում կատարողի մեքենան կարող է սահմանին առգրավվել, այնուհետև՝ աճուրդով վաճառվել։
2018թ․ մարտի 1-ից սկսած Վրաստանի սահմանը հատելիս տրանսպորտային միջոցի վարորդը կամ սեփականատերը պարտավոր է ապահովագրել տրանսպորտային միջոցը: Պարտադիր ապահովագրություն չիրականացրած անձինք կտուգանվեն 100-200 լարիով։
Եթե ՀՀ քաղաքացին Հայաստանի տարածքում զենք կրելու թույլտվություն ունի, ապա Վրաստան մուտք գործելիս պետք ներկայացնի տվյալ զենքի վկայականն ու թույլտվության վերաբերյալ փաստաթուղթը։
Վրաստանի տարածք մուտք գործող քաղաքացին իր հետ առանց հայտարարագրելու կարող է տեղափոխել մինչեւ 30 000 լարի (12 000 դոլար) չափով գումար: Դրանից ավելի գումար տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել այն։
Վրաստանի սահմանը հատելիս առանց հայտարարագրելու հնարավոր է տեղափոխել մինչեւ 500 լարի (200 դոլար) ընդհանուր արժողությամբ ոսկյա իրեր։ Դրանից ավել ոսկյա իրեր տեղափոխելու համար անհրաժեշտ է սահմանին հայտարարագրել դրանք:
Նմանատիպ հոդվածներ
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Gohar Vardanyan
296
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
830
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Կարեն Կարապետյանը 270 մլն դոլար է տարել Փաշինյանին ասելով՝ ահա՛ փողը, եթե՝ ոչ, կսպանենք․ Սահակաշվիլի
Gohar Vardanyan
1 րոպե
2,918
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,212
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
708
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,952
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
632