Քաղաքականություն
Կալանքից ազատվել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարը
Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը և այժմ…
Հայաստանի Վերաքննիչ դատարանը որոշել է վերացնել Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը և այժմ Հարությունյանն ազատ է։ Այս մասին գրում է Aysor.am-ը՝ հղում կատարելով նրա փաստաբան Միհրան Պողոսյանին։
Փաստաբանն ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չեն ստացել և առայժմ չի կարող տեղեկացնել՝ ինչի հիման վրա է իր պաշտպանյալն ազատվել կալանքից։ Այդուհանդերձ, նա դատարանի որոշումը դրական գնահատեց։
Հիշեցնենք՝ Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին մեղադրում էր մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...