Քաղաքականություն
ՊՆ–ն զինվորների համար որակյալ սնունդ է փնտրում
ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարաններ, նոր սարքավորումներով ու գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում` դաշտային…
ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել զինված ուժերում ներդնել արդիականացված ճաշարաններ, նոր սարքավորումներով ու գույքով, որտեղ զինծառայողներին կմատուցվի սնունդ, այդ թվում` դաշտային պայմաններում և մարտական հերթապահության դիրքերում՝ ապահովելով սննդի բազմազանություն, որակ և անհրաժեշտ կալորիականություն։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Փորձնական ծրագիրը կընդգրկի 8000 զինծառայողի։
Ծրագրի իրականացման համար հայտարարվել է մրցույթ, որին կարող են մասնակցել մասնավոր ընկերություններ, որոնք ունեն առնվազն 1000 անձի համար սննդի կազմակերպման գործընթացի փորձառություն ունեցող նվազագույնը 3 մասնագետ։
Մրցույթի արդյունքները նախատեսված է ամփոփել 17.01.2019թ.–ին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Այս րոպեներին բողոքի ակցիա է իրականացվում գերատեսչությունների օպտիմալացման դեմ
Մշակույթի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի դիմաց գործադուլ են իրականացնում: Աշխատակիցները բողոքում են նախ...