Պատահարներ
Հրդեհ Ստեփանավանի տներից մեկում. կան զոհեր
Դեկտեմբերի 11-ին` ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ…
Դեկտեմբերի 11-ին` ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում:
Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. Հ.-ի (ծնված 1982 թ.) և Ա. Բ.-ի (ծնված 1959 թ.) դիերը, իսկ Դ. Հ.-ին (ծնված 1992 թ.) և Գ. Գ.-ին (ծնված 2006 թ.) տեղափոխել Ստեփանավան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինս նույնպես մահացել է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:15-ին, մարվել՝ 07:25-ին: Բնակարանում այրվել են պահարանը, մահճակալը և հատակը (մոտ 10 քմ):
Նմանատիպ հոդվածներ
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԲՀԿ-ն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է 390 ֆեյք
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ օգտագործել է թվով 390 ֆեյսբուքյան կեղծ հաշիվներ`...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայը, թուրքը, վրացին»․Լիոնում ձերբակալվել է հանցավոր խումբ
Ինչպես հայտնում է «Գրուզիա օնլայն»-ը, ֆրանսիական Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման անդամներ են ձերբակալվել, որոնց թվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջին անգամ ցուցադրվել է Ռուսաստանի հատուկջոկատայինների մարզումները
Հեռուստատեսությամբ առաջին անգամ ցուցադրվել են Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) հատուկ նշանակության կե...
Վովայի պատվերով բռնել են․ քրեական հեղինակություն
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ քր...