Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը․ Շարմազանով
Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին: Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այսպիսի կարծիք հայտնեց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը…
Հայաստանի անկախ պետականության պատմության մեջ այս ընտրություններն աննախադեպ էին: Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում այսպիսի կարծիք հայտնեց Հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Շարմազանովը:
«Աննախադեպ էին ոչ միայն նրա համար, որ առաջին արտահերթ ընտրություններն էին, այլ նաև արտահերթ էին, որովհետև իշխանությունը, ռեժիմն ամեն ինչ արեց հասարակության մի մասին «սև» անվանելու, «ասֆալտին փռելու», ատելության և թշնամանքի մթնոլորտ քարոզելու, տարածելու համար և ինչու՞ չէ նաև վախի մթնոլորտ տարածելու համար»,- ասաց նա՝ նշելով, որ, այնուամենայնիվ, հասարակության մեջ գտնվեց 60 000 արժանապատիվ, մտահոգ քաղաքացի, որոնք չընկրկեցին ո՛չ վախի մթնոլորտի, ո՛չ ատելության, ո´չ էլ սպառնալիքների առջև՝ ձայն տալով «Հանրապետականին»:
Lurer.com-ի հետ զրույցում էլ Շարմազանովը նշել է, որ նոր շարժում է սկսվելու․
«Այն, որ Փաշինյանը ասում էր՝ գուժում է ՀՀԿ-ի քաղաքական մահը, Փաշինյանը սխալվեց, Շարմազանովը ճիշտ դուրս եկավ։ Այսօրվանից սկսվելու է «Մերժիր Նիկոլին» շարժումը, որովհետև 7 ամսա ընթացքում Փաշինյանը ամեն ինչ ձախողել է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...