Քաղաքականություն
Պասիվ մասնակցության պատճառներն ըստ Փաշինյանի
Ո՞վ կարող է ասել, թե Հայաստանում այսօր քանի՞ ընտրող կա: Եկեք մոնիթորինգ անենք ու տեսնենք վերջին տարիների ընտրություններից հետո ինչ է խոսվել ու շեշտվել այն օրերի ընդդիմության, միջազգային կառույցների…
Ո՞վ կարող է ասել, թե Հայաստանում այսօր քանի՞ ընտրող կա: Եկեք մոնիթորինգ անենք ու տեսնենք վերջին տարիների ընտրություններից հետո ինչ է խոսվել ու շեշտվել այն օրերի ընդդիմության, միջազգային կառույցների կողմից: Այս մասին «Իմ քայլը» դաշինքի շտաբում, լրագրողների հարցերին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, դաշինքի առաջին համար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու՞ է գրանցվել ընտրությունների մասնակցության ցածր ցուցանիշ:
«Այդ թիվը բացակա ընտրողներն են, մահացած ընտրողներն են, մարդիկ են, որ երկրում չեն:
Ի վերջո, չմոռանանք, որ մարդիկ իրենց կամքով գնացել են ընտրության, նրանց չեն տարել: Եւ հետո, մարդիկ ինտրիգ չեն տեսնում այս ընտրություններում, որովհետեւ տան անդամը, հարեւանը, բարեկամը, վերեւի հարեւանը, աշխատանքի գործընկերները, ընկերուհիները քվեարկում են «Իմ Քայլը» դաշինքի օգտին, ասում է՝ դե էսօր ցուրտ է, ես էլ կմնամ տանը»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...