Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը պատասխանել է թուրք լրագրողի հարցերին
Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց ունեցել վարչապետի պաշտոնակատար…
Թուրքական «T24» պարբերականի լրագրող Շիրին Փայզընը Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները լուսաբանելու նպատակով գտնվել է Երևանում և կարճ զրույց ունեցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը:
Թուրք լրագրողի այն հարցին, թե ի՞նչ սպասելիքներ կան ընտրություններից, Փաշինյանը պատասխանել է.
«Ակնկալում եմ՝ լինելու են ազատ, թափանցիկ և ժողովրդավարական»։
Փայզընը Փաշինյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է վերջինի առաջնային նպատակը և ի՞նչն է փոխելու Հայաստանում:
«Մեր գլխավոր նպատակը ժողովրդավարությունն է, և ըստ իս՝ այս պահին մենք դրան հասել ենք»,- պատասխանել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը թուրք լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է զարգանալու Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի և Ռուսաստանի հետ՝ ասել է, որ այդ մասին կխոսի ավելի ուշ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...