Քաղաքականություն
Նաիրա Զոհրաբյանը մեղադրում է, Հունան Պողոսյանը հերքում, Մուկուչյանն էլ՝ արձանագրում
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ընտրողներին ուղղորդում է, որպեսզի վերջիններս…
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն էր տարածել, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ընտրողներին ուղղորդում է, որպեսզի վերջիններս քվեարկեն «Իմ քայլը» դաշինքի օգտին։
«Հայտարարությանը ծանոթ ենք այնքանով, որքանով որ եղել է հրապարակում։ Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ ԿԸՀ դիմում չի ներկայացվել։ Խոսել եմ Նաիրա Զոհրաբյանի հետ, պնդել է այն, ինչի մասին նշված է եղել հայտարարության մեջ», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը զրուցել է նաև Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հետ։
«Անձամբ եմ կապ հաստատել Սյունիքի մարզպետի հետ։ Վերջինս նշել է, որ նման խնդիր չի եղել, ինքը որևէ համայնքում չի եղել և որևէ ընտրողի չի հանդիպել», - ասաց Տիգրան Մուկուչյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Քանի պատգամավոր կունենա նոր ԱԺ-ն․ ռեյտինգային թեկնածուների ցուցակը
Ինչպես արդեն հայտնել էինք, որ Ազգային Ժողով անցնում է 3 քաղաքական ուժ՝ Իմ Քայլը 70.43%, ԲՀԿ 8.27% և ԼՀԿ 6.37%։ Այսպիսով,...