Քաղաքականություն
Վանեցյանն ո՞վ է․ Լևոն Բարսեղյանին թույլ չեն տվել մտնել Գյումրու քաղաքապետարան
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին թույլ չեն տվել մտնել քաղաքապետարան, այդ մասին Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դժգոհություն: «Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, ո�…
Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանին թույլ չեն տվել մտնել քաղաքապետարան, այդ մասին Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է դժգոհություն:
«Կարապետյան Հովհաննես անուն-ազգանունով մի ջահել, որ ներկայացավ որպես վարչապետի անվտանգության ծառայության աշխատակից, ԱԱԾ-ից, ինձ Գյումրու քաղաքապերարան թույլ չտվեց մտնել։ Բացատրեցի, որ ես ավագանու անդամ եմ, այս շենքում ավագանու նստավայրն է, որտեղ ես օրենքով ազատ ելումուտի իրավունք ունեմ։
Ասաց կառավարության նիստ է, ձեր անունը ցուցակում չկա։ Բացատրեցի, որ ես նիստի չեմ գնում, ես մեր նստավայրն եմ գնում։ Ջահելը անդրդվելի եղավ։
Հիմա Վանեցյանն ո՞վ է սրանից հետո։ Հասարակ գեբեշնիկ։ Դրանից առաջ էլ էր։)
Հետաքրքիր է քաղաքապետին ներս թողե՞լ են», - գրել է Լևոն Բարսեղյանը։
Նշենք, որ այս պահին Գյումրու քաղաքապետարանում ընթանում է կառավարության արտագնա նիստը՝ երկրաշարժի 30-րդ տարելիցի կապակցությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
Թող ՀԱՊԿ-ում հավերժ լինի Բելառուսը, բայց փոխադարձ պարտավորությունները կատարվեն․ Փաշինյան
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մեծ հաշվով ընդամենը առիթ է, որպեսզի խոսենք կազմակերպության անդամ պետությունների փոխադարձ...