Այլ
11 անց 41 րոպե. ավերիչ երկրաշարժից անցել է 30 տարի
1988թ. այս օրը՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժի հետևանքով զանգվածային…
1988թ. այս օրը՝ դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքում: Երկրաշարժի հետևանքով զանգվածային վնասվածքների և փլուզումների են ենթարկվել հազարավոր շինություններ, այն տասնյակ հազարավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Սպիտակի երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ինª ժամը 11 անց 41 րոպե 22,7 վրկ.-ին: Ուժգնությունը էպիկենտրոնում գնահատվել է 10 բալ: Սպիտակի երկրաշարժը պատկանում է այսպես կոչված լրիվ ցիկլի երկրաշարժերին` նախացնցումներ, հիմնական ցնցում, հետցնցում: Երկրաշարժն ընդգրկել է ՀՀ տարածքի մոտ 40%-ը, ուր ապրում էր 1մլն. մարդ:
Ավերման գոտին, որտեղ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 8 բալ և ավելին, ընդգրկել է երեք հազար քառ. կմ տարածություն: Ավերիչ երկրաշարժի պատճառով տուժել է 21 քաղաք և շրջան, 342 գյուղ, անօթևան է մնացել 514 հազար մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել մոտ 20000 մարդ, որոնցից հոսպիտալացվել են 12500 մարդ, զոհերի թիվը կազմել է 25000 մարդ: Զոհեր շատ են եղել հատկապես Գյումրիում (մոտ 15-17 հազար) և Սպիտակում (4հազ) մարդ: Ավերվել է ՀՀ-ի ամբողջ բնակֆոնդի 17%-ը, դադարել են գործել 170 արդյունաբերական ձեռնարկություն, մեծ վնաս է հասցվել գյուղերին և ագրոարդյունաբերական համալիրին: Մեծ վնաս է հասցվել նաև ճարտարապետական, պատմական, արվեստի հուշարձաններին, տուժել է ժողկրթության 917 օջախ: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ, հոսպիտալացվել 12500 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կրակել են հանրությանը հայտնի՝ Արեշի «Բաղնիքի Արման»-ի վրա. ևս 2 վիրավոր կա
Կրակոցներ են հնչել Երևանում: Էրեբունի բժշկական կենտրոն են տեղափոխվել հրազենային վնասվածքներով 2 քաղաքացի, իսկ 1 հոգի էլ՝...
Ծառուկյանի փեսայի շտաբի պետը մեղադրվում է կաշառք առաջարկելու մեջ
Ընտրողին կաշառք առաջարկելու ու խոստանալու համար ձերբակալվածն Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդի, ԲՀԿ...
Դեկտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-10,...
Առաջիկա 4 օրվա եղանակի կանխատեսում
ՀՀ-ում`դեկտեմբերի 1-ի ցերեկը, 2-ի գիշերը, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ լեռնային շրջաններում, Լոռի...