Քաղաքականություն
Հակաքարոզչություն են անում. Ծառուկյանն ու Ավետիսյանը ըննդեմ Մարուքյանի
Եթե մի գործարար մտել է ԱԺ, որ իրեն պաշտպանի, նշանակում է՝ մյուսներն անպաշտպան են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» կուսակցության նախընտական ցուցակը գլխավորող Էդմոն…
Եթե մի գործարար մտել է ԱԺ, որ իրեն պաշտպանի, նշանակում է՝ մյուսներն անպաշտպան են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստանի» կուսակցության նախընտական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը:
Երեկվա եթերից հետո այլանդակ հակաքարոզչություն են սկսել մեր դեմ՝ մի թեւը «Սասնա ծռերը», մյուս թեւը՝ ԲՀԿ-ն: Ուզում են մեր ձայնը լռեցնել, իսկ մեր ձայնը հարյուր հազարավոր մարդկանց ձայնն է: Տարիներ շարունակ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական միավորն է, մեկը կարո՞ղ է բացատրել նրանց այդ տեղում լինելու հիմնավորումը: Ի՞նչ է արել, ջո՞ւր է ուղարկել հեղափոխությանը: Մարդիկ Սերժ Սարգսյանին են ընտրել, այսօր հեղափոխությունից են խոսում, ինձ էլ ասում են՝ բայց դու չմասնակցեցիր:
Երեկվա բանավեճը վախվորած էր, որովհետեւ մարդիկ վախենում էիր անուններ տալ: Ասում եին՝ նախկին կոալիցիոն գործընկերները: Մարդիկ դեմներդ կանգնած են, դուխ չունե՞ք ասեք: Մարդիկ փող են դնում, որ ֆեյսբուքում մեր դեմ քարոզչություն անեն»,-հայտարարեց Մարուքյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել, որի ընթացքում Մարուքյանը Ծառուկյաից հետաքրքրվեց, թե ինչի՞ համար է մասնակցում ԱԺ ընտրություններին, Վարուժան Ավետիսյանի էլ մեղադրեց ոստիկանների սպանության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Մակրոնը ուղերձ է հղել Փաշինյանին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այս մասին հայ...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...