Հասարակություն
ԲԷՑ-ում մոտ 160 աշխատակից կկրճատվի, ատոմակայանում էլ չարաշահումներ կան․ Էներգետիկայի նախարար
ԲԷՑ-ում մինչև 160 աշխատակից կկրճատվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝…
ԲԷՑ-ում մինչև 160 աշխատակից կկրճատվի: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո հայտնել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը։
Նրա խոսքով՝ այնտեղ ակտիվ աշխատանքներ են իրականացվում պաշտոնանկությունների հետ կապված:
«Երկու օր առաջ ընտրություն է եղել և ընտրվել է նոր տնօրեն, այսօր կներկայացնենք: Շուտով կհաստատենք նաև ԲԷՑ-ի հաստիքացուցակը, որտեղ նախատեսվում է շուրջ 100-160 աշխատակիցների կրճատում, որոնք կարելի է ասել՝ այդքան էլ զբաղված չէին ԲԷՑ հիմնական գործունեությամբ: Հազար հաստիքացուցակով 163 ազատ հաստիքների պարագայում ունենք 90 արտահաստիքային պայմանագրային աշխատողներ: Անհասկանալի է՝ եթե ունենք ազատ հաստիքներ, ինչո՞ւ են արտահաստիքային աշխատող պահում»,- ասաց Բաղրամյանը:
Անդրադառնալով ատոմակայանին վերաբերող խնդիրներին՝ Գարեգին Բաղրամյանը նշել է, որ այստեղ այժմ ուսումնասիրություններ են գնում: Այն չարաշահումները, որոնք հայտնաբերվել են, վերաբերում են ընթացիկ նորոգման հետ կապված աշխատանքներին: Խոսքը 33 մլն դրամ չարաշահման մասին է։
Նմանատիպ հոդվածներ
Աջ ղեկով մեքենաների հարցը լուծվեց․ ինչպես ներմուծել և շահագործել դրանք
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Բագրատ Բադալյանը այսօր կառավարության նիստին ներկայացրեց գոր...
Ցույցեր․Թբիլիսիում գլխավոր տոնածառի տեղադրման համար «տեղ չկա»
Թբիլիսիում Ամանորի խորհրդանիշ տոնածառը մնացել է անհասցե, քանի որ Ամանորի այն տեղադրվում էր Թբիլիսիի խորհրդարանի շենքի դի...
Ձյուն, մառախուղ․ իրավիճակը՝ ավտոճանապարհներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15:00-ի դրությ...
Բրիտանացի փրկարարները երկրաշարժից 30 տարի անց կրկին Սպիտակում են
BBC լրատվական գործակալությունը ծավալուն անդրադարձ է կատարել Սպիտակի աղետալի երկրաշարժի ժամանակ Հայաստանին օգնություն ցու...