Քաղաքականություն
Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին․ Դավիթ Շահնազարյան
Սասունը ստախոս է, այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը՝ խոսելով «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի…
Սասունը ստախոս է, այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ թեկնածու Դավիթ Շահնազարյանը՝ խոսելով «Իմ քայլը» դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին, թե Օմարի լեռնանցքն իր հասնելուց առաջ արդեն հանձնված էր:
«Սասուն Միքայելյանն ինձ զանգահարել է, ես իրեն ասել եմ, որ դա քո խնդիրն է: Զանգել էր՝ արդարանալու: Սասունը ստախոս է, այնպիսի ստախոս, ինչպիսին Նիկոլ Փաշինյանն է: Այդ հարցի պատասխանը ինքը չէր կարող տալ, որովհետև եթե ճիշտ պատասխաներ, պետք է ասեր, որ ես ճողոպրել եմ Օմարից: Դիմում եմ Հրազդանի ու շրջակա գյուղերի բնակիչներին՝ Նիկոլ Փաշինյանը Սասուն Միքայելյանին նշանակել է ձեր վրա «հաուլայթեր»: Դրա դեմն առնելու համար այդտեղ պետք է զրո ձայն ստանա այսօրվա իշխող ուժը: Կոչ եմ անում միահամուռ քվեարկել ՀՀԿ-ի օգտին, քանի դեռ այդտեղ ընդհանրապես ճորտատիրական կարգեր չի հաստատել Սասունը։ Վազգեն Սարգսյանը ցանկացել է գնդակահարել Սասուն Միքայելյանին այդ փաստը շատերին է հայտնի, որ նման որոշում է եղել: Ինչ-որ մարդիկ նրան հետ են համոզել, այդ մասին ինձ ասել է նաև անձամբ Վազգեն Սարգսյանը»,-ասաց Դավիթ Շահնազարյանը:
Թեկնածուն ասաց, որ մեկ զանգ է եղել Սասուն Միքայելյանի կողմից, ինքը պատասխանել է, բայց երբ վերջինս փորձել է արդարանալ, անջատել է:
«Ինքը փորձում է թեման փոխել: Ես պատրաստ եմ բոլորի հետ խոսել այդ հարցերով»- նշեց նա՝ շեշտելով, որ կներկայացնի Օմարի հետ կապված այլ մանրամասներ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...