Քաղաքականություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա քաղաքական հետապնդում է. Շահնազարյանն՝ իրեն ԱԱԾ կանչելու մասին
Gohar Vardanyan
398 դիտում
Այս ամենը համարում եմ քաղաքական հետապնդում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետական» կուսակցության պատգամավորի թեկնածու Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի՝ Արցախը հանձնելու պնդումների վերաբերյալ Դավիթ Շահնազարյանի հայտարարությունը դիտել է որպես հաղորդում ծանր հանցագործության մասին և վերջինս հրավիրվել է ԱԱԾ:
«Երեկ երեկոյան մոտ ժամը 21:45-ի սահմաններում զանգ ստացա, զանգողը ներկայացավ ԱԱԾ-ի սպա եւ հարցրեց ե՞րբ տանը կլինեմ, որովհետեւ շտապ բան ունի հանձնելու: Ասացի, որ արդեն ուշ է, առավոտյան մոտենան: Ինչո՞ւ որոշեցի գնալ, անկեղծ ասած՝ եթե այլ իրավապահ կառույց լիներ, ես ուղղակի կպատռեի այդ թուղթը, նման դեպք եղել է` ՀՔԾ-ից էին ուղարկել վերջերս, դա առանձին պատմություն է:
ԱԱԾ-ի տված փաստաթղթում գրված է, որ նոյեմբերի 27-ի մամլո ասուլիսում ես որոշ հայտարարություններ եմ արել, մասնավորապես, որ ներկայիս կառավարությունը իր պարագլուխ Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ իրականացնում է քաղաքականություն, որը ձեւակերպել եմ ես` իշխանություն Արցախի փոխարեն: Եթե ես 27-ին եմ դա հայտարարել, ինչո՞ւ եք հիմա կանչում, որովհետեւ երեկ վարչապետը դա հայտարարեց:
Ես երեկ իմ ասուլիսում հայտարարել էի, որ եթե իմ այս բոլոր ասածներում որեւէ բառ չի համապատասխանում իրականությանը, թող վարչապետը այսօր երեկոյան Հ1-ում գա, այդ սխալները ասի ինձ: Ըստ էության վարչապետն ասել է՝ գնա Արցախի հարցը քննարկի ԱԱԾ-ում:
Ինչո՞ւ էի պատրաստվում գնալ ԱԱԾ. ես ղեկավարել եմ այդ կառույցը, 23 տարի է անցել եւ եթե ուշադրություն ենք դարձրել՝ 23 տարվա ընթացքում որեւէ բացասական գնահատական այդ կառույցին չեմ տվել: Այսօր Հայաստանում իրավապահ կառույցներ գոյություն չունեն, դրանք պատժիչ կառույցներ են, պետության հետ կապ չունեն եւ պաշտպանում են միայն ու միայն Փաշինյանի շահերը: Սա քաղաքական հետապնդում է եւ ոչ միայն իմ դեմ: Սա փորձ է վախեցնել այն մարդկանց, որոնք պատրաստվում են քվեարկել Հանրապետական կուսակցության օգտին»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,547
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Gohar Vardanyan
1,066
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,121
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
590
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,800
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
539