Քաղաքականություն
Ռուսաստանն Ադրբեջանին չի մատակարարի «Բալ-Է» հրթիռային համալիր
Ռուսաստանի Դաշնության իշխանությունները հրաժարվել են Ադրբեջան մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը: Այս մասին հայտնում է kommersant.ru-ն։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ռուսական կողմը եկել է այն եզրահանգմանը, որ տվյալ համալիր հրթիռի՝ նույնիսկ արտահանման համար նախատեսված տարբերակը հավանական սպառնալիք է ներկայացնում ՌԴ տարածքային ջրերում գտնվող Կասպյան նավատորմի նավերի համար:
Հայտնի է, որ Ադրբեջանը «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնմամբ հետաքրքրված էր դեռևս 2014թ.:
Եվս մի բարձրաստիճան աղբյուր հաստատել է, որ «Բալ-Է»-ի մատակարարման հարցն այժմ չի քննարկվում Ադրբեջանի զինված ուժերի հետ, քանի որ կա «աշխարհաքաղաքական նրբություն»: Վերջին տարիներին համալիրի X-35 դասի հրթիռի ինքնանշանառման գլխիկն արդիականացվել է ոչ միայն ծովային, այլև ցամաքային թիրախների խոցման համար:
«Մենք չէինք ցանկանա, որ տվյալ զինատեսակը կիրառվի ղարաբաղյան հակամարտությունում»,-մանրամասնել է լրատվամիջոցի զրուցակիցը:
Մոսկվան էական վնաս չի կրի տվյալ գործարքի չեղարկումից. վերջին տարիներին Բաքուն 5 մլրդ դոլարի ռուսական զենք և ռազմական տեխնիկա է գնել։ Գործարքի չեղարկումից չեն տուժի նաև ռուս-ադրբեջանական հարաբերությունները։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Բերման են ենթարկել Արեգնազ Մանուկյանին. Մանուկ Սուքիասյան
Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»
Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան
Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»
1.0