Քաղաքականություն
Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդն առաջ չի տվել
Gohar Vardanyan
296 դիտում
Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք.
ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել, ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները:
բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ՝ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսաթվերը մի խառնեք:
գ. Դեռ մեծ հարց է՝ որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում:
դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ:
Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային՝ չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»,- գրել է Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մասնավորապես այսօր ՀՀԿ ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը նշել էր, որ սկսած մայիսից Նախիջևանի հետ շփման գծում Ադրբեջանը առաջ է տվել իր դիրքերը: Նա նկատել էր, որ վերջերս հայտարարություն հնչեց Պաշտպանության նախարարության կողմից, որտեղ նշվեց, թե Ադրբեջանի դիրքերի առաջխաղացում կա, բայց չեզոք գոտու իրենց հատվածում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,547
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Gohar Vardanyan
1,066
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,118
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
588
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,799
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
538