Քաղաքականություն
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել․ Փաշինյանը հակադարձում է Պուտինի օգնականին
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն…
Հայաստանը ոչ մեկին ոչ մի խնդրանքով չի դիմել, ոչ էլ առաջարկությամբ։ Այս մասին այսօր քարոզարշավի ընթացքում հայտարարել է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
«Մենք ասել ենք, որ մենք ունենք մեր թեկնածուն ՀԱՊԿ-ում և մենք հետևողական շարունակում ենք բանակցել մեր թեկնածուի շուրջ»,- ասել է նա։
Հատկանշական է, որ Փաշինյանը օրեր առաջ տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ լրագրողներին հայտնել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ժամանակ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը թողնել գալիք տարվան, ինչին, ըստ Փաշինյանի, ինքը չի առարկել, համաձայնել է։
Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ զրույցում հայտնել են, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով՝ պայմանավորված երկրում անցկացվելիք ընտրություններով:
Դրանից հետո վարչապետի պաշտոնակատարի մամուլի խոսնակ Արման Եղոյանը Ուշակովի հայտարարությունը հերքել էր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...