Քաղաքականություն
Սիլվա Համբարձումյանը կկանչվի դատարա՞ն
Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկայում կկանգնի դատարանի առաջ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության…
Գործարար Սիլվա Համբարձումյանն առաջիկայում կկանգնի դատարանի առաջ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Սիլվա Համբարձումյանի։
«Հայցադիմումը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանի կողմից՝ զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և երկու միլիոն ՀՀ դրամ փոխհատուցում բռնագանձելու պահանջներով»,– հայտնում են գրասենյակից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին դատարան ներկայացված հայցադիմումի հիմքում 2018թ.–ի նոյեմբերի 2-ին «Հայացք» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն է, ըստ որի 2008 թվականին ինքը խոշոր գործարք է արել արաբների հետ և իրեն չխանգարելու համար վճարել նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ նախընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանին այսօր...
ՀՐԱՏԱՊ․ Հրապարակվել է Վանեցյանի և Փաշինյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությունը
Քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ նշելով, որ հրապարակվել է իր եւ...