Հասարակություն
ՀՀԿ «տասովչիկները» անտեր են մնացել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս…
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նախկինում ՀՀ-ում անցկացված ընտրություններում «մեծ դերակատարություն» ունեցած խավը՝ «տասովչիկները», կրիմինալը, թաղային խուժանը, այս օրերին մնացել է անտեր և օտարվել իր հին զբաղմունքից՝ ԱԺ արտահերթ ընտրությունները «կազմակերպելու» գործընթացից:
Ավելին` հիմա նրանք նոր «տեր են» որոնում հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շրջապատում: Բանն այն է, որ նրանք չգիտեն՝ ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը, ով է իրենց տարբեր հարթություններում լինելու երաշխավոր: Եվ դրա համար նրանք հատկապես «Իմ քայլը» դաշինիքի պատգամավորության թեկնածուներին առաջարկում են իրենց ծառայությունները՝ ապահովագրելով ապագան: Սակայն նույն աղբյուրների պնդմամբ` «Իմ քայլը» դաշինիքի մի շարք թեկնածուներ պարզապես մերժել են ՀՀԿ նախկին «տասովչիկներին»` արգելելով անգամ մտնել շտաբներ»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ճոպանուղի կկառուցվի
Այս նախագիծն ընդգրկված է քաղաքի ներդրումային ծրագրերի բաժնում: Մասնավորապես ասվում է․ «Երևանում ճոպանուղին կարող է արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական բանակը նոր ճտքակոշիկներ կունենա
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ «Տեղական ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին
«Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը...»,- նման պա...
Հունվարի 1-ից ավելանալու է 85 հազար մարդու նպաստ ու թոշակ․ Փաշինյան
Եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է սոցիալապես անապահով խավի 85 հազար մարդու նպաստ ու թոշակ ։ Այս մասին «Իմ քայլը» դաշ...