Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին
«Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը...»,- նման պահանջով է հանդես եկել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը՝…
«Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը...»,- նման պահանջով է հանդես եկել ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Վալերիյ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկանների հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։ Նշենք, որ ոստիկանության պետը Ծաղկաձորում հանդիպել է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներին և նախընտրական շտաբների ղեկավարներին։ Վալերիյ Օսիպյանը նրանց տեղեկացրել է, որ ոստիկանությունը մայրաքաղաքում և բոլոր մարզերում, այդ թվում՝ Կոտայքում, իրականացրել ու իրականացնում է համապատասխան միջոցառումներ ընտրությունների հետ կապված ապօրինի գործողությունների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ձեռք բերելու ուղղությամբ։ «Մենք հետևողականորեն և անկաշկանդ արձագանքելու ենք ցանկացած ահազանգի»,- ընդգծել է ոստիկանության պետը՝ ներկաներին հորդորելով ակտիվ համագործակցել ոստիկանների հետ։ Օսիպյանը մանրակրկիտ անդրադաձել է ընտրությունների հետ կապված արգելված գործողություններին ու դրանց կանխարգելման ուղղությամբ համակարգի ձեռնարկած գործնական քայլերին։ Կոտայք կատարած աշխատանքային այցը եզրափակվել է մարզի ոստիկանների հետ հանդիպումով։ Ոստիկանապետի պաշտոնակատարը առանձնացրել է այն հանցատեսակները, որոնց կանխման ու բացահայտման ուղղությամբ պետք է ակտիվացվի աշխատանքը։ Առանձնահատուկ քննարկվել է նախընտրական շրջանում և ընտրությունների օրը Կոտայքի ոստիկանների անելիքները։ Վալերիյ Օսիպյանը, հաշվի առնելով մարզային ոստիկանության կարողությունները, հույս է հայտնել, որ Կոտայքում ևս ընտրությունները կլինեն ազատ ու թափանցիկ։ Ոստիկանության պետը խիստ հրահանգել է, որ պետք է բացառվեն ընտրակաշառք խոստանալու, առաջարկելու, տալու և վերցնելու դեպքերը, ընտրատեղամասերին հարող տարածքում մինչև 50 մետր շառավղով խմբերով հավաքվելը, ընտրատեղամասերի մուտքերի մոտ մեքենաների կուտակումները, կրկնաքվեարկությունը, ընտրատեղամաս զենք-զինամթերքով մուտքը և այլն։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250