Հասարակություն
Հունվարի 1-ից ավելանալու է 85 հազար մարդու նպաստ ու թոշակ․ Փաշինյան
Եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է սոցիալապես անապահով խավի 85 հազար մարդու նպաստ ու թոշակ ։ Այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ապարանում անցկացված քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Այս…
Եկող տարվա հունվարի 1-ից ավելանալու է սոցիալապես անապահով խավի 85 հազար մարդու նպաստ ու թոշակ ։ Այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ապարանում անցկացված քարոզարշավի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Այս մարդկանց թոշակը նույնիսկ հաց ու պանրին չի հերիքում: Մենք առաջին հերթին որոշեցինք այս մարդկանց հարցը լուծել, քանի որ մենք մտածեցինք, որ ամոթ է մեր երկրում սովահար մարդ լինի»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք իրենց առաջ ավելի ամբիցիոզ խնդիր են դրել, որ առաջիկա 5 տարում ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը վերացվի:
Փաշինյանը նշեց, որ իրենք վարելու են աղքատության վերացման և աշխատանքի խրախուսման քաղաքականություն:
«Մենք ուզում ենք մարդկանց աջակցել, օգնել, որ իրենք իրենց ընտանիքի բարեկեցությունը կարողանան ապահովել ու ոչ թե այն հին վիճակներով, երբ որ կառավարությունն աղքատության խրախուսման քաղաքականություն էր վարում»,-ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ճոպանուղի կկառուցվի
Այս նախագիծն ընդգրկված է քաղաքի ներդրումային ծրագրերի բաժնում: Մասնավորապես ասվում է․ «Երևանում ճոպանուղին կարող է արդյո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայկական բանակը նոր ճտքակոշիկներ կունենա
Հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան, տեղեկացնում են ՊՆ լրատվական ծառայությունից։ «Տեղական ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ դիրքից․ Օսիպյանը՝ Կոտայքի ոստիկաններին
«Գործել համարձակ ու չկաշկանդվել ոչ մեկի ո՛չ կարողությունից, ո՛չ էլ դիրքից՝ բացառելով խտրական վերաբերմունքը...»,- նման պա...
Որտեղի՞ց է հատկացվել 71 մլն դրամ նոր տոնածառի համար
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելա Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Հանրապետության հարապա...