Քաղաքականություն
ԱԺ ընտրություններին թեժ գիծ կգործի
Gohar Vardanyan
447 դիտում
ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհուրդը՝ Ոստիկանության գործունեության նկատմամբ հասարակական վերահսկողություն իրականացնելու իր առաքելությանը և գործառույթներին համապատասխան, նախատեսում է ներգրավվածություն ունենալ ս/թ դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ Ազգային ժովովի արտահերթ ընտրություններին:
Մասնավորապես, ընտրության օրը՝ քվեարկության և դրանց արդյունքների ամփոփման ամբողջ ժամանակահատվածում, Հասարակական խորհրդի անդամները ՀՀ ոստիկանության կենտրոնական ապարատում հերթափոխով կիրականացնեն հերթապահություն և կսպասարկեն հատուկ այդ նպատակով բացված թեժ գիծը /հեռ. 010-54-41-22/:
Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում կլինեն բոլոր այն ահազանգերը, որոնք բացառապես կվերաբերեն ոստիկանության ծառայողներին՝ ինչպես տեղամասային ընտրական կենտրոններում հերթապահություն իրականացնող ոստիկանության ծառայողների կողմից անօրինական գործողությունների կամ անգործության, ոստիկանի կերպարին անհարիր վարքագծի դրսևորման դեպքերին, այնպես էլ ոստիկանի նկատմամբ հակաիրավական գործողությունների դեպքերին:
Անհրաժեշտության դեպքում, ըստ ստացված ահազանգի կարևորության և հրատապության աստիճանի, Հասարակական խորհրդի հերթապահող խմբի ներկայացուցիչները օպերատիվ կերպով կարձագանքեն դեպքերին, ընդհուպ մինչև՝ կգտնվեն տեղերում և կպարզեն կատարվածի հանգամանքները՝ անհապաղ տեղեկացնելով ՀՀ ոստիկանության պետին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Gohar Vardanyan
969
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
Gohar Vardanyan
1 րոպե
473
Արփինե Հովհաննիսյանը ոստիկանությունում է
Gohar Vardanyan
1 րոպե
1,547
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Gohar Vardanyan
1 րոպե
813
Ավելին Քաղաքականություն բաժնից
Իրանը զգուշացնող հայտարարությամբ, կոչով դիմել է մի շարք պետությունների
1 րոպե
1,118
5.0
Էդ ավտոբուսում կոկորդիլոսագետ կա. Սեյրան Օհանյանի կինը հայտարարությամբ է հանդես եկել
1 րոպե
588
5.0
Մեկնարկում է նոր ծրագիր՝ Ղարաբաղից տեղահանվածների համար․ Թորոսյան
1 րոպե
1,799
3.7
Լավրովը՝ որոշ երկրների Իրանն արագ նվաճելու ծրագրերի մասին
1 րոպե
538