Քաղաքականություն
Պորոշենկոն հայտարարել է ՌԴ-ի հետ սահմանին զորքեր տեղակայելու մասին
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակահատվածում ռազմական ստորաբաժանումներ են տեղակայվելու Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին: Նրա խոսքերը մեջբերում են UNIAN…
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ ռազմական դրության ժամանակահատվածում ռազմական ստորաբաժանումներ են տեղակայվելու Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին: Նրա խոսքերը մեջբերում են UNIAN- ը:
«Համապատասխան ստորաբաժանումների տեղաբաշխում կիրականացվի, որպեսզի ամրապնդվի ուկրաինական սահմանը», - ասել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ երկրում նաև զորավարժություններ են անցկացվելու, իսկ այն շրջաններում, որտեղ հայտարարվել է ռազմական դրություն, ռազմական հավաքներ կիրականացվեն:
Նշենք նաև, որ Պորոշենկոն Գերագույն ռադա է ուղարկել նոր օրինագիծ, որով չեղյալ է համարվում Ռուսաստանի հետ ընկերության մասին համաձայնագիրը։
Այս մասին տեղեկանում ենք երկրի խորհրդարանի պաշտոնական կայքում։
Նշվում է, որ փաստաթուղթը համարվում անհետաձգելի։ Ուկրաինայի խորհրդարանի էլեկտրոնային բազայում օրինագծին կից որևէ պարզաբանում չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը․ Շարմազանով
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժա...
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Մարտական ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարման վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Դեկտեմբերի 4-ին, ժա...