Քաղաքականություն
Չի կարելի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության համար․Էրդողանը՝ հայ լրագրողին
Թուրքիայի կառավարությունը չի արտաքսում Հայաստանից եկած անօրինական ներգաղթյալներին։ Այս մասին Բուենոս Այրեսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հայ լրագրողի…
Թուրքիայի կառավարությունը չի արտաքսում Հայաստանից եկած անօրինական ներգաղթյալներին։ Այս մասին Բուենոս Այրեսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` պատասխանելով հայ լրագրողի փոքրամասնությունների իրավունքների մասին հարցին։
Լրագրողը նշել էր․ «Ես ցեղասպանություն տեսած հայերի հետնորդներից եմ»։
«Չի կարելի Թուրքիային մեղադրել Հայոց ցեղասպանության համար։ Պետք է հարցը թողնել պատմաբաններին և տեսնել, թե նրանք ինչ կասեն։ Եվ մենք պատրաստ ենք մասնակցել ցանկացած բանավեճի», – պատասխանել է Էրդողանը։
Հետո Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունը լավ է վերաբերվում հայերին։
«Գիտե՞ք` որքան հայ է ապրում իմ երկրում։ 100 հազարավոր։ Նրանցից մոտ 30 հազարը Թուրքիայի քաղաքացիներ են, մնացածն ապրում են առանց փաստաթղթերի։ Եվ մենք դա թույլ ենք տվել նրանց։ Ոչ մի խտրականության չեն ենթարկվում քաղաքացիության պատճառով, և մենք ոչ ոքի չենք արտաքսել դրա պատճառով։ Մենք շատ մարդկային ենք մեր պահվածքում և կշարունակենք այդպիսին մնալ», – ասել է Էրդողանը։
Էրդողանի այս հայտարարությանը ի պատասխան՝ Հարավային Ամերիկայի ազգային հայկական խորհուրդն հայտարարություն է տարածել. «Այդ պատասխանը ցինիկ է մի շարք պատճառներով։ Թուրքիայում շարունակում է գործել Քրեական օրենսգրքի 301–րդ հոդվածը, որի համաձայն` մտավորականության ներկայացուցիչներին, այդ թվում` պատմաբաններին, շարունակում են քրեորեն հետապնդել Հայոց ցեղասպանության մասին հիշատակության համար»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն ու Պուտինը ԵԱՏՄ նիստում
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել...
Ինչի՞ց է բողոքել Ռոբերտ Քոչարյանը ՄԻՊ-ին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ կալանավորման հաջորդ օրը այցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փաշինյանը սկսել է ձերբակալությունների հերթական սերիալը․ Շարմազանով
Երեկ պարզ դարձավ, որ Հայաստանը կորցնում է ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը, փաստորեն, մսխվեց նախկին իշխանությունից ժա...
ՀՐԱՏԱՊ․ ՍՈՒ-25-ի երկու օդաչուները զոհվել են․ վթարի վայրը հայտնի է
Մարտական ՍՈՒ-25 ինքնաթիռի վթարման վերաբերյալ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել․ «Դեկտեմբերի 4-ին, ժա...