Օրվա լրահոս

Երեկ` 15:00-ի սահմաններում, ավազակային հարձակում է իրականացվել HSBC բանկի Կոմիտասի մասնաճյուղի վրա: Իսկ ավազակային հարձակում իրականացնողը ոչ ավել, ոչ պակաս եղել է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, գնդապետ Դանիել Դանիելյանը: Նա դեմքը փակված վիճակում, որսորդական հրացանով, դանակով եւ նռնակով ներխուժել է HSBC բանկ: Գնդապետ Դանիելյանը փորձել էր գողանալ մոտ 15 միլիոն դրամ: Սակայն բանկից մի քանի մետր հեռավորության վրա ոստիկանների եւ քաղաքացիների համատեղ ջանքերով բռնվել է: Հետաքրքիր է՝ ի՞նչն է դրդել ոստիկանության գնդապետին ավազակային հարձակում կատարել` սպանելով երկու ոստիկանների: «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրեց նրա ունեցվածքի հայտարարագիրը, եւ պարզեցինք, որ նա ունի երկու անշարժ գույք, բացի այդ` ունեցել է 5 մլն դրամ գումար, իսկ եկամուտն էլ կազմել է 4 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից: Իսկ ահա տարեկան հայտարարագրի համաձայն` գնդապետը ներկայացրել է 6 մլն ռուսական ռուբլու արժեթղթեր, 6 մլն դրամի միջոց, իսկ մեկ տարվա եկամուտն էլ կրկին կազմել է 6 մլն դրամ:

Լուսանկարը՝ ՝ Գագիկ Շամշյանի

Վերջին նորություններ