Who Has Declined the Position of Minister of Justice
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն եւ Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են տեղափոխվել գործադիր եւ արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնել։
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ՔՊ-ում արդարադատության նախարարի պաշտոնում Գրիգոր Մինասյանին փոխարինող տարբեր թեկնածուներ են քննարկվում։
ՔՊ-ում հակված են այդ պաշտոնում նշանակելու իշխանական պատգամավորի, եւ կուսակցության վարչության նիստին շրջանառվել են Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հերիքնազ Տիգրանյանի անունները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հերիքնազ Տիգրանյանը եւ Վլադիմիր Վարդանյանն ի սկզբանե իրենց թիմակիցներին հայտնել են, որ չեն ցանկանում տեղափոխվել գործադիր եւ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, ուստի թիմակիցներին խնդրել են այլեւս չդիտարկել իրենց թեկնածությունները։
Եվ ահա, ՔՊ-ում նախարարի թեկնածուների թիվը սեղմվել է, հիմնական քննարկումը Արփի Դավոյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի շուրջ է տեղի ունենում. հավանական է Ջուլհակյանի նշանակումը.
Լրատվականի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հայտնեց, որ ԱԺ-ից տեղափոխվելու ծրագիր չունի, իր աշխատանքը շարունակելու է օրենսդիրում։ Հերիքնազ Տիգրանյանը եւս հայտնել էր, որ իր թեկնածությունն առաջադրվել էր արդարադատության նախարարի պաշտոնում, բայց ինքը հրաժարվել է.
Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հեռանալուց հետո եւս ՔՊ-ում իրարանցում էր, խմբակցության պատգամավորները չէին ցանկանում գնալ գործադիր եւ աշխատել այնտեղ։ Վերջում Գեւորգ Պապոյանն ինքն էլ մասնավոր զրույցներում խոստովանում էր, որ ստիպված է ընդունել Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու առաջարկը։
Նմանատիպ հոդվածներ
Breaking: Israel's Timeline for Strike on Iran Revealed
Israel is set to strike Iran within the next 48 hours. This news was reported by the Washington Post. Iranian air defens...
Netanyahu Promises Serious Response to Iranian Attack; May Occur Tonight
Israeli Prime Minister Benjamin Netanyahu stated this evening that Israel is obligated and has the right to respond to I...
NATO Does Not Rule Out That the Ukraine Conflict Could Escalate into a Global Confrontation
NATO considers it likely that the conflict in Ukraine could escalate into a global confrontation. This was stated by the...
If the Agreement Contradicts the Constitution, Amendments Will Be Necessary for Achieving Peace: Pashinyan
The peace between Armenia and Azerbaijan is just an outstretched hand away, stated Prime Minister Nikol Pashinyan during...