New Changes Announced by HEC from February 1
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է փետրվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր փոփոխությունների մասին.
«Հարգելի´ սպառողներ, 2022 թվականի փետրվարի 1-ից ուժի մեջ է մտնում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորողների հանձնաժողովի կողմից հաստատված՝ սպառման համակարգն էլեկտրական ցանցին միացման, էլեկտրական էներգիայի բաշխման և երաշխավորված մատակարարման պայմանագրի նոր օրինակելի ձևը:
Եթե սպառողը մինչև 2022 թվականի փետրվարի 1-ը, իսկ 2022 թվականի փետրվարի 1-ի դրությամբ էլեկտրական ցանցին միացման գործընթացում գտնվող սպառողը՝ մինչև էլեկտրական էներգիայի մատակարարումը սկսելը՝ դիմում չի ներկայացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը՝ իր հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի լուծման վերաբերյալ, և նույն ամսաթվից շարունակում է էլեկտրական էներգիայի փաստացի սպառումը, ապա այդ պայմանագիրը, համաձայն՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 որոշման 48-րդ կետի, համարվում է փոփոխված՝ պայմանագրի նոր օրինակելի ձևին համահաստատ:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորողների հանձնաժողովի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 519 որոշումով հաստատված պայմանագրի նոր օրինակելի ձևին կարող եք ծանոթանալ https://www.psrc.am, https://www.ena.am, https://www.azdarar.am կայքերում, փոստային բաժանմունքներում, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սպասարկման գրասենյակներում կամ զանգահարելով՝ 180 կամ 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարով.
Նմանատիպ հոդվածներ
Aygevan Village Kindergarten Totally Demolished
The senior investigator of the investigation department of the Armavir police, Khoshbekyan, is preparing materials follo...
Urgent: State Officials Arrested
The director and deputy director of the City's Waste Management and Sanitation Community Enterprise of Yerevan have been...
Famous Armenian TV Host's Post Causes Stir in America
A famous American TV host and political commentator, Ana Kasparian, has sparked significant controversy on social media...
At 8, She Passed the Unified State Exam and Entered University: Moscow
Moscow State University psychology faculty’s nine-year-old student Alisa Teplyakova needs to return to school, said Dani...