We Need a Armenia Where Salaries Can Reach 1.5 Million, Says ‘My Step’ MP
«Հրապարակ» թերթը գրում է. Նախկին լրագրող, «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանից փորձեցինք ճշտել` ինչպե՞ս է վերաբերվում կառավարության անդամների աշխատավարձի բարձրացմանը։
«Կարծում եմ՝ մենք պետք է ունենանք այնպիսի Հայաստան, որտեղ, այո, աշխատավարձերը լինեն 1,5 միլիոն, թող ուսուցիչները ևս ստանան այդքան աշխատավարձ։ Հիմա, որ աշխատավարձը բարձրացել է, մենք պետք է ուրախանա՞նք, թե՞ տխրենք։
Հիմա դուք անմիջապես կբերեք թոշակառուների օրինակը, 550 հազար թոշակառուներ են, մենք մյուս տարվանից թոշակները 10 տոկոս բարձրացնում ենք, եթե թոշակառուներն էլ լինեին 12-ը` նախարարների չափ, ես գուցե Ձեզ հետ համաձայն լինեի»: Քանակո՞վ է որոշվում բարձրացման անհրաժեշտությունը, իսկ ձեզ համար «աբիդնի» չի՞, որ նախարարները ստանում են միլիոնուկես, իսկ պատգամավորդներդ՝ դրա մեկ երրորդը։
«Ոչ, աբիդնի չի, պատգամավորը 3 անգամ քիչ է ստանում, բայց Ձեր մատնանշած նախարարը վարչարարություն է իրականացնում ինձանից շատ ավելի։ Ես, իհարկե, չեմ ստորադասում պատգամավորի աշխատանքը, փաստն եմ արձանագրում»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերում այն հանգամանքին, որ ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանը ոչ մի բան չի իրականացնում, բայց ստանում է հսկայական փող, «պադավատ», բենզինի չեկեր` ՍԴ որևէ նիստի չմասնակցելով, որևէ «վարչարարություն» չիրականացնելով։
Դուք գիտեք, որ ինքը ոչինչ չի՞ անում, հարգելիս, եթե նիստերին չի մասնակցում, դրա համար կա ընթացակարգ, թող ՍԴ դատավարները դիմեն, այդ մարդուն զրկեն իր լիազորություններից»: Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Tavush Border Villages Shelled: Defense Ministry
On the night of October 30, Azerbaijani forces shelled border villages in the Noyemberyan community from positions in th...
Teachers' Salaries Set to Increase Again, Minister Says
The Minister of Education and Science of Armenia, Arayik Harutyunyan, has announced on his Facebook page that teachers'...
Nikol Pashinyan Welcomes Historic Vote by US Congress on Twitter
Prime Minister Nikol Pashinyan has welcomed the historic vote by the US Congress on his Twitter page. “I applaud the his...
Director of Yerevan Zoo Resigns
The director of the Yerevan Zoo has submitted a resignation letter, stating: “Dear colleagues, friends, and companions,...