Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի գներն աճել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան մի շարք ռազմաբազաների օբյեկտներին։
Մասնավորապես, հաղորդվում է Հորդանանում գտնվող ամերիկյան ավիաբազայի հրթիռային պահեստների, Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի օբյեկտների, ինչպես նաև Քուվեյթում ամերիկյան ռազմաբազաներում «Պատրիոտ» հակաօդային պաշտպանության համակարգերի և FPS ռադիոլոկացիոն կայանների խոցման մասին։
Միաժամանակ, ըստ իրանական IRNA գործակալության, ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող մի շարք օբյեկտների, ինչպես նաև Օրմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզուն։ Հաղորդվում է, որ Խուզեստան նահանգում պոմպակայանի վրա հասցված հարվածի հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս չորսը վիրավորվել են։ Այլ մանրամասներ գործակալությունը չի ներկայացրել։
Իրանի և ԱՄՆ-ի միջև փոխադարձ հարվածների ֆոնին աճել են նաև նավթի համաշխարհային գները։ Brent տեսակի նավթի գինը բարձրացել է ավելի քան 3 տոկոսով՝ գերազանցելով մեկ բարելի դիմաց 78 ԱՄՆ դոլարը։
Նմանատիպ հոդվածներ
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանը հարվածել է ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներին Պարսից ծոցում
Իրանի զինված ուժերը հուլիսի 9-ին հարվածներ են հասցրել Պարսից ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ-ի ռազմական ենթակառուցվածքներ...
Ուկրաինական ԱԹՍ-ների թիրախում՝ Թաթարստանի նավթաքիմիական համալիրն է
Հուլիսի 8-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ են իրականացրել Ռուսաստանի տարածքում գտնվող մի շարք ռա...
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի երկու ռազմաբազաների
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի Բուշերի նահանգի երկու ռազմական բազաների։ Նահանգապետի տեղակալ Էհսան Ջահանիանի տեղեկացմամբ...