ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ, հանդիպել նաև Արեգնազ Մանուկյանի հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ հուլիսի 13-ին Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ։
Այցի ընթացքում ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հետ։
Պաշտպանի ներկայացուցիչները ուսումնասիրել են քրեակատարողական հիմնարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակը։ Բարձրացված հարցերը քննարկվել են նաև հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչների հետ։
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ազատությունից զրկման վայրերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերը մշտապես գտնվում են իրենց ուշադրության կենտրոնում։
Այցի ընթացքում արձանագրված խնդիրներն ու ներկայացված հանգամանքները կամփոփվեն, ապա կներկայացվեն համապատասխան իրավասու մարմիններին։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանի ուղերձը Ռուբինյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորել է իր գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչութ...
Առյուծի հոգին ազատագրվեց, և այն այլևս հնարավոր չէ կաշկանդել. Զարուհի Փոստանջյան
Զարուհի Փոստանջյանը անդրադարձել է առյուծի անկելու դեպքին՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես կենդանու մահ, այլև որպես խորհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, որ չեն ծառայել բանակում. Սամվել Կարապետյան
Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իր որդիների և եղբորորդիների՝ բանակում չծառայելու վերաբերյալ հ...
12 ազնվացեղ ձի և 9 կոկորդիլոս սովի ու ծարավի են մատնվել․ տարածքի դռները կապարակնքված են
Ծառուկյանի ընտանիքին պատկանող տարածքում պահվող բազմաթիվ կենդանիների վիճակի վերաբերյալ ահազանգ է հնչեցրել «Էկո-մեդիա» լրա...