Իսրայելը հետաձգեց Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը
Իսրայելի կառավարությունը հետաձգել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի վերաբերյալ խորհրդարանական քվեարկությունը: Այս մասին հայտնում է JNS-ը՝ վկայակոչելով անանուն իսրայելցի պաշտոնյայի:
Շաբաթվա վերջին Քնեսեթը կմեկնի ամառային արձակուրդ և նիստ չի գումարի մինչև հոկտեմբերի 27-ի ազգային ընտրությունները:
Այսպիսով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կարող է քննարկվել արդեն խորհրդարանի նոր կազմի կողմից:
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարի մամուլի քարտուղարը, որն անցյալ ամիս նախարարների կաբինետում Հայոց ցեղասպանության ճանաչման առաջարկ էր ներկայացրել, չի պատասխանել լրագրողների զանգերին եւ հաղորդագրություններին՝ խնդրելով մեկնաբանել իրավիճակը:
Ավելի վաղ նախաձեռնության առաջմղման մասին որոշումը հավանության էր արժանացել Իսրայելի կառավարության կողմից, իսկ ինքը՝ Սաարը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ բարոյական և պատմական պարտականություն է՛՛:
Հունիսի 28-ին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Բանաձևը խորհրդարանի հաստատմանը ուղարկելուն:
Հաղորդագրություններում նշվում էր, որ Իսրայելը կարող է դառնալ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած 35-րդ երկիրը:
Նմանատիպ հոդվածներ
Պուտինին դիմած և զինված ապստամբությամբ սպառնացող զինվորը կալանավորվեց. սկանդալային մանրամասներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զինված ապստամբությամբ սպառնացող և նրա հետ անհապաղ հանդիպում պահանջող ռուս նախկին զի...
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախ...
Սրբուհի Գալյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ՍԴ-ում անդրադարձել է կենսաթոշակների բարձրացմանը, վարչական ռեսուրսների չարաշահման...
Պատրաստվում են ռուսների զանգվածային արտաքսմանը․ ՌԴ ԱԳՆ-ի աղմկահարույց հայտարարությունը
Բալթյան երկրների իշխանությունները պատրաստվում են ռուսալեզու բնակիչների զանգվածային արտաքսումներին, հայտարարել է Ռուսաստա...