Իրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը
Իրանը թույլ չի տա ԱՄՆ-ին միջամտել Հորմուզի նեղուցի կառավարման հարցերին։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի կենտրոնական «Խաթամ ալ-Անբիա» շտաբը։
Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր է ապահովել Հորմուզի նեղուցի անվտանգությունը և դրա դիմաց վճար ստանալ։
«Մենք ոչ մի պարագայում թույլ չենք տա, որ ԱՄՆ-ը միջամտի Հորմուզի նեղուցի կառավարման հարցերին», - ասված է Իրանի պետական հեռուստառադիոընկերության հրապարակած «Խաթամ ալ-Անբիա» շտաբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները վերահսկողության տակ է վերցնում Հորմուզի նեղուցը։
«Մենք վերահսկողության տակ ենք վերցնում Հորմուզի նեղուցը։ Նրանց (Իրանի) մոտ այլևս ոչինչ չկա», - ասել է Թրամփը Fox News հեռուստաընկերության ուղիղ եթերում։
Նաև MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային նավ չի անցել։ Չի բացառվում, որ որոշ նավեր նեղուցն անցել են՝ անջատած լինելով իրենց հաղորդիչ համակարգերը։
Իրանի Պարսից ծոցի նեղուցների վարչությունը (PGSA) կիրակի հայտարարել էր, որ նեղուցով երթևեկությունը «ներկայումս հնարավոր չէ»՝ տարածաշրջանում ԱՄՆ զինված ուժերի «ապօրինի գործողությունների» պատճառով։
Հորմուզի նեղուցի վերահսկողության շուրջ հակամարտությունը փաստացի կանգնեցրել է ավելի լայն հակամարտության դադարեցման ուղղությամբ ընթացող գործընթացը։ Թեև Իրանը Վաշինգտոնի հետ ժամանակավոր համաձայնության շրջանակում պարտավորվել էր բացել նեղուցը, այն շարունակում է հարվածներ հասցնել այն առևտրային նավերին, որոնք, իր պնդմամբ, օգտագործում են չարտոնված երթուղիներ։
Նմանատիպ հոդվածներ
Անկարայի ռազմատեխնիկական փակուղին․ Արտակ Զաքարյան
ՀՀ ՊՆ նախկին նախարար Արտակ Զաքարյանը գրում է․ «Անկարայի ռազմատեխնիկական փակուղինԹուրքիան ուղիներ է փնտրում ռուսական S-40...
Սուրեն Պապիկյանը ցուցադրել է հայկական նոր զինատեսակների մարտական վարժանքները
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանքներով, հայրենական արտադրությ...
Իրանի և ԱՄՆ-ի փոխադարձ հարվածների ֆոնին նավթի գներն աճել են
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում տեղակայված ամ...
Հորմուզի նեղուցով առևտրային նավերի երթևեկությունը դադարեցվել է. BBC
MarineTraffic նավերի ստուգման ծառայության տվյալներով՝ Հորմուզի նեղուցով իրենց տեղորոշումը փոխանցող որևէ առևտրային...