Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սոկ Յոլը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման՝ իրեն առնչվող ութ քրեական գործերից մեկի շրջանակում։ Այս մասին, «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հայտնում է Yonhap գործակալությունը։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքը խախտելու համար։ Դատարանի գնահատմամբ՝ 2022 թվականի նախագահական ընտրություններից առաջ մի ընկերություն Յուն Սոկ Յոլի և նրա կնոջ օգտին անվճար սոցիոլոգիական հարցումներ է իրականացրել, որոնց արժեքը կազմել է շուրջ 190 հազար դոլար։
Քննության վարկածով՝ սոցիոլոգիական ընկերության ղեկավար Մեն Թհե Գյունը դրա դիմաց ակնկալել է փոխադարձ ծառայություններ։
Նույն դատարանը Մեն Թհե Գյունին դատապարտել է մեկուկես տարվա ազատազրկման։
Միևնույն ժամանակ, նախկին նախագահի կինը՝ Կիմ Գոն Հին, քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման մասին օրենքի խախտման վերաբերյալ մեկ այլ գործով առաջին և երկրորդ ատյանների դատարանների կողմից ճանաչվել է անմեղ։
Յուն Սոկ Յոլի պաշտպանները շեշտել են այս հանգամանքը և հայտարարել, որ պատրաստվում են բողոքարկել դատարանի որոշումը։
«Տիկին Կիմ Գոն Հին առաջին և երկրորդ ատյանների դատարաններում անմեղ է ճանաչվել։ Հաշվի առնելով, որ հանգամանքները նույնն են, դժվար է հասկանալ, թե ինչու այս գործով Յուն Սոկ Յոլը մասնակի մեղավոր է ճանաչվել»,- նշել են փաստաբանները։
Հիշեցնենք, որ փետրվարին առաջին ատյանի դատարանը Յուն Սոկ Յոլին ցմահ ազատազրկման էր դատապարտել՝ սահմանադրական կարգի դեմ ըմբոստություն կազմակերպելու մեղադրանքով։ Հարավային Կորեայի քրեական օրենսգրքով այդ հանցագործության համար նախատեսված են միայն երկու պատիժ՝ ցմահ ազատազրկում կամ մահապատիժ։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քոլեջների ուսանողներն առաջնահերթ մասնագիտությունների գծով կստանան 50 հազար դրամի չափով կրթաթոշակ
Երիտասարդների հետաքրքրությունը միջին մասնագիտական կրթության նկատմամբ շարունակում է կայուն աճել։ Այս մասին հայտնել է Հայա...
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...